Լրահոս

03.12.2010 12:24


Կանադայի վարչապետի խորհրդականը առաջարկել է սպանել «WikiLeaks»-ի հիմնադրին

Կանադայի վարչապետի խորհրդականը առաջարկել է սպանել «WikiLeaks»-ի հիմնադրին

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի խորհրդական պրոֆեսոր Թոմ Ֆլենեգենը «CBC News Network» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ կոչ է արել ֆիզիկապես վերացնել «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին։ Այս տեղեկատվությունը հայտնվել է «WikiLeaks»-ի թվիթերի էջում։

Մասնավորապես, Ֆլենեգենը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լավ կաներ՝ Ասանջի գլխի համար մրցանակ սահմաներ կամ նրան վերացնելու համար անօդաչու ինքնաթիռ օգտագործեր։

Հաղորդավար Էվան Սոլոմոնը պրոֆեսորին հնարավորություն է տվել ասածները կատակի վերածել, սակայն նա կրկնել է, թե չի ափսոսա, «եթե Ասանջը հանկարծակի անհայտանա»։

Այս խորագրի վերջին նյութերը