Աշխարհ

19.09.2016 13:30


Քիմ Քարդաշյանը քննադատել է «The Wall Street Journal»–ին Ցեղասպանությունը ժխտող նյութ հրապարակելու համար

Քիմ Քարդաշյանը քննադատել է «The Wall Street Journal»–ին Ցեղասպանությունը ժխտող նյութ հրապարակելու համար

Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քննադատել է հեղինակավոր «The Wall Street Journal» պարբերականին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին Օսմանյան կայսրության կողմից 1.5 մլն հայերի սպանդը ժխտող նյութի հրապարակման համար:

«losangeles.cbslocal.com»–ի փոխանցմամբ՝ 35-ամյա Քարդաշյանը «The New York Times»–ում «Ցեղասպանության ժխտումն անթույլատրելի է» խորագրով հոդվածում մեղադրել է ամերիկյան պարբերականին «Turkic Platform» խմբի համար այդ վճարովի նյութը գովազդների բաժնում հրապարակելու համար:

«Ես և իմ ընտանիքը ծանոթ ենք մամուլում ապատեղեկատվության տարածման խնդրին, սակայն աշխատում ենք ուշադրություն չդարձնել դրան: Ստերով լավ վերնագրեր են ստացվում, լավ վերնագրերը լավ շապիկ են դառնում, իսկ լավ շապիկը վաճառքի լավ ցուցանիշներ է ապահովում: Բայց երբ տեղեկացա «The Wall Street Journal»-ում Հայոց ցեղասպանության հերքման թեմայով հրապարակված տվյալ հոդվածի մասին, չկարողացա անտարբեր մնալ»,–գրել է աստղը։

Քարդաշյանը հավելել է՝ «բազմաթիվ պատմաբաններ այն կարծիքին են, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դեպքում Հոլոքոսթը կարող էր և տեղի չունենալ»։

«Երբ մենք ժխտում ենք մեր անցյալը, վտանգում ենք մեր ապագան»,– ընդգծել է հայուհին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը