Տնտեսական

19.09.2016 13:24


ՀԱԷԿ-ը կկանգնի պլանային նորոգման և վերալիցքավորման

ՀԱԷԿ-ը կկանգնի պլանային նորոգման և վերալիցքավորման

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

Պլանայինին զուգահեռ, կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված հիմնանորոգման որոշ աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այս տարի կայանի ժամանակավոր դադարը ավելի երկար կտևի։ Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ գործող էներգաբլոկը էներգացանցին կմիանա ս.թ. նոյեմբերի 20-ին։

Նշվում է, որ ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա որևէ ազդեցություն չի ունենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը