Տնտեսական

19.09.2016 13:13


Աղավնաձորցիները կրկին փորձել են փակել գլխավոր ճանապարհը

Աղավնաձորցիները կրկին փորձել են փակել գլխավոր ճանապարհը

Աղավնաձորցիներն այսօր առավոտից պետք է փակեին միջմարզային գլխավոր ճանապարհը, սակայն ոստիկանությունը գյուղացիներից առաջ է ընկել։ Աղավնաձորի բնակիչ Հայկազ Ասատրյանն Aravot.am-ին ասաց, որ իրենց խնդիրը լուծելու համար պատրաստ են կտրուկ քայլերի, եւ այս անգամ մտադրվել էին փակել գլխավոր ճանապարը, սակայն ոստիկանները խոչընդոտել են, նրանք աղավնաձորցիներից շուտ են տեղում եղել եւ հիմա կանգնած են ճանապարհի երկայնքով եւ թույլ չեն տալիս գյուղացիներին իրենց բողոքի ակցիան անել՝ փակել ճանապարհը։

Հիշեցնենք, որ աղավնաձորցիները փակել են գյուղի դպրոցներն ու մանկապարտեզը, մինչ օրս այս երկու հաստատությունները չեն աշխատում, գյուղացիները պահանջում են անցյալ տարի մթերված իրենց խաղողի բերքի պարտքերը վճարել։

Մանրամասները՝ Aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը