Աշխարհ

19.09.2016 20:36


«Google»–ի նոր մեսենջերը թողարկվելու է սեպտեմբերի 21–ին

«Google»–ի նոր մեսենջերը թողարկվելու է սեպտեմբերի 21–ին

«Allo» հավելվածի մասին առաջին տեղեկությունները հայտնի էին դարձել «I/O» ամենամյա կոնֆերանսի ընթացքում, որը տեղի էր ունեցել մայիսին։ Այս մասին հայտնում է «Life.ru»-ն։

«Google Allo»–ի թողարկման մասին հայտնել է ինսայդեր Էվան Բլասը, ով համացանցում հայտնի է «@evleaks» անունով։ Իր թվիթթերյան էջում նա գրել է, որ նոր մեսենջերի թողարկումը կայանալու է այս շաբաթվա ընթացքում։ Ավելի ուշ նա հայտնել է ստույգ օրվա մասին՝ սեպտեմբերի 21–ին։

Ստեղծողների խոսքերով՝ հավելվածը կապված է լինելու հեռախոսահամարի հետ, այլ ոչ թե «Google»–ի հաշվառումների։ Մեսենջերը ստանալու է «Expressions» գործառույթը. դրա միջոցով օգտատերը կարող է ընտրել ուղարկվող հաղորդագրության տեքստի չափը, որպեսզի հնարավոր լինի ավելի հստակ արտահայտել էմոցիաները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը