Ահաբեկիչները շարունակում են ռմբակոծել Հալեպի բնակելի թաղամասերը (տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է մշտադիտարկում անցկացնել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին հետևելու վերաբերյալ։ Հալեպում իրավիճակը հսկում է անօդաչու թռչող սարքը։ Հայ Աշրաֆիա թաղամասում աշխատում են նաև տեսախցիկներ։
Իսկ զինյալների խմբերն էլ շարունակում են ռմբակոծել բնակելի թաղամասերը։ Հետախուզությունը տվյալներ ունի, որ ահաբեկիչներն ուժերի վերախմբավորում են անցկացնում և լայնածավալ հարձակումներ պատրաստում։ Այս մասին հայտնում է «Россия 24» հեռուստաալիքը։
Զուգահեռ՝ ԻԼԻՊ–ը փորձում է հարձակումներ իրականացնել արևմտյան ուղղությունից՝ Դեր Զոր քաղաքի մոտակայքում գտնվող Այաշ և Բգելիա թաղամասերում։ Համաձայն սիրիական բանակի կայազորում եղած աղբյուրի գնահատականների՝ ահաբեկիչների ընդհանուր թիվը, ովքեր մասնակցել են հարձակումներին, կազմում է մոտավորապես 1200 մարդ։

7or.am