«Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցության» ղեկավարը Պուտինին համարում է իր քաղաքական կուռքը
«Մեծ Բրիտանիայիանկախության կուսակցության» նոր ղեկավար Դիանա Ջեյմսը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր քաղաքական կուռքն է անվանել։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը։
Հաղորդվում է, որ Պուտինի հանդեպ իր հիացմունքը Ջեյմսն արտահայտել է BBC–ին տված վերջին հարցազրույցի ընթացքում։
Այլ քաղաքական գործիչների թվում, ովքեր հիացնում են Ջեյմսին, վերջինս տվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետեր Ուինսթոն Չերչիլի և Մարգարետ Թետչերի անունները։
Ինչպես հիշեցնում է պարբերականը, 2015թ. «LBC Radio»–ի ռադիոյի եթերում Ջեյմսը Ռուսաստանի նախագահին ուժեղ առաջնորդ էր անվանել։ Այդ ժամանակ նա նշել է, որ հիանում է տեսնելով՝ ինչպես է Պուտինը պաշտպանում Ռուսաստանի շահերը։
«Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցության» ղեկավարը Պուտինին համարում է իր քաղաքական կուռքը
«Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցության» նոր ղեկավար Դիանա Ջեյմսը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր քաղաքական կուռքն է անվանել։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը։

7or.am