Մեսսին՝ ՉԼ առաջին խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի առաջին խաղային շաբաթվա արդյունքում լավագույնն է ճանաչվել։
Այս մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից, որտեղ հարցում է անցկացվել։ Արգենտինացի հարձակվողը ստացել է ձայների 38 տոկոսը:
Հիշեցնենք՝ ՉԼ խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 7:0 հաշվով հաղթեց «Սելթիկին». Մեսսին դարձավ հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ:
Երկրորդ տեղում «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխն է (28%), որը դուբլ հեղինակեց ռուսական «Ռոստովի» հետ հանդիպմանը (5:0):

7or.am