Լրահոս

28.10.2010 10:43


ՀԴԲ–ն կանխել է Վաշինգտոնի մետրոյի պայթյունը

«MIGnews.com» կայքէջը հաղորդել է, որ Վիրջինիա նահանգի բնակիչ Ֆարուք Ահմեդը ձերբակալվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ հանցակցելու մեղադրանքով։

Պակիստանյան ծագումով 34-ամյա ամերիկացին հանգամանորեն ծրագրել և պատրաստել է գործողությունը։

Նա իր մեղսակիցներին ապահովել է ԱՄՆ մայրաքաղաքի մետրոյի լուսանկարներով, հանցակիցներին համոզել, որ պայթուցիկ նյութերն ավելի լավ է օգտագործել ոչ թե ուսապարկերում, այլ անվավոր ճամպրուկների մեջ՝ հայտարարելով, թե ցանկանում է մետրոյի տարբեր կայարաններում մեկանգամյա պայթյունով որքան հնարավոր է շատ ամերիկացիների սպանել։ Ահմեդը չի իմացել, որ իր այսպես կոչված հանցակիցները ոչ թե «Ալ-Քաիդայի» անդամներ են, այլ ՀԴԲ-ի գործակալներ։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը հայտարարել է, որ անվտանգության գործողությունների ընթացքում սպառնալիքներ չեն եղել։ ՀԴԲ-ի աշխատակիցները կասկածյալին վերցրել են լրիվ վերահսկողության տակ։

 

Այս խորագրի վերջին նյութերը