Աշխարհ

17.09.2016 13:45


Պուտինը նոյեմբերին կարող է հրաժեշտի հանդիպում ունենալ Օբամայի հետ

Պուտինը նոյեմբերին կարող է հրաժեշտի հանդիպում ունենալ Օբամայի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերին կարող է հրաժեշտի հանդիպում ունենալ ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբամայի հետ Պերուում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում։ Հիշեցնենք՝ այս տարի ավարտվում է Օբամայի պաշտոնավարման ժամկետը։

«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Պայմանավորվածությունների են հասնում այն ժամանակ, երբ պատվիրակությունները ժամանում են այս կամ այն միջազգային հանդիպման վայր։ Եթե երկու կողմից ցանկություն է լինում, պայմանավորվում ենք նախագահների հանդիպման հարցով»,–ասել է Ուշակովը՝ նշելով, որ անգամ Պետերբուրգի պատմական հանդիպումը նախապես ծրագրված չէր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը