Աշխարհ

17.09.2016 11:40


Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները սահմանափակում են կրոնական ծեսերի կատարումը

Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները սահմանափակում են կրոնական ծեսերի կատարումը

«Ադրբեջանի բնակչությունը քվեարկության ժամանակ պետք է ուշիմ լինի: Սահմանադրական փոփոխությունները սահմանափակում են կրոնական ծեսերի կատարումը, և այդ գործընթացն ամենևին էլ ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիաներ են»,– իրանական ՄԵՀՐ–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է Արևելյան Ատրպատականում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլա Մոջթահեդ Շաբեսթարին։

Ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի նախագահ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը խոր մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ, քանի որ, ըստ նրա, առաջարկվող փոփոխությունները կարող են տապալել միջազգային պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է ժողովրդավարության պաշտպանության հարցում։

Ալիևին ուղղված նամակում կոնգրեսականներ Ջո Փիթսոնն ու Ադամ Շիֆն առաջարկում են վերանայել հանրաքվեի անցկացումը։

«Նախագահական ժամկետի երկարաձգումն ու նախագահի լիազորությունների ընդլայնումը կարող են հանգեցնել քաղաքական իշխանության չարաշահման»,- գրել են ԱՄՆ կոնգրեսականները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը