Լրահոս

28.10.2010 09:56


Հոկտեմբերի 28-ը «Համաշխարհային օր առանց թղթի»

Տեղեկատվության և պատկերների կառավարման ընկերակցությունը (AIIM), որ համարվում է տեղեկատվության կառավարման ոլորտում ամենահեղինակավոր համաշխարհային կազմակերպությունը, հոկտեմբերի 28-ը հայտարարել է «Համաշխարհային օր առանց թղթի» (World Paper Free Day)։  

Այս նախաձեռնության նպատակը փաստաթղթաշրջանառության ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաների նկատմամբ ընկերությունների ուշադրությունը հրավիրելն է։

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, որ համարվում է Հայաստանում կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման և կիրառման ջատագովներից և առաջատարներից մեկը, հայաստանյան ընկերություններին հորդորում է նվազեցնել թղթաշրջանառությունը՝ նախապատվությունը տալով  փաստաթղթաշրջանառության ժամանակակից տեխնոլոգիներին։

Միաժամանակ կոչ ենք անում բոլոր ընկերություններին՝ միանալ «Համաշխարհային օր առանց թղթի» նախաձեռնությանը www.norq.am կայքէջի միջոցով։

Այս խորագրի վերջին նյութերը