Աշխարհ

16.09.2016 15:00


Վարձու մարդասպանը պատմել է Ֆիլիպինների նախագահից ստացած տասնյակ պատվերների մասին

Վարձու մարդասպանը պատմել է Ֆիլիպինների նախագահից ստացած տասնյակ պատվերների մասին

Նախկին վարձու մարդասպան Էդգար Մատոբատոն հայտարարել է, որ մի քանի տասնյակ հարձակումներ ու սպանություններ է կատարել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի պատվերով, որն այդ ժամանակ Դավաոյի քաղաքապետն էր։ Այս մասին հայտնում է «Quart»–ը։

Մարդասպանը պատմել է, որ 2007–ին նախագահի հրամանով սպանվածներից մեկի մարմնով կերակրել է կոկորդիլոսին։

«Gazeta.ru»–ն հիշեցնում է՝ հունիսին նախագահ ընտրված Դուտերտեն խոստացել է առանց դատի մահապատժի ենթարկել հանցագործներին ու թմրամոլներին։

Հիշեցնենք՝ վերջերս Դուտերտեն ԱՄՆ նախագահ Օբամային «շան լակոտ» էր անվանել և սպառնացել անիծել նրան։ Ավելի ուշ նա արդարացել էր՝ ասելով, որ Օբամային ուղղված չեն եղել այդ խոսքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը