Աշխարհ

16.09.2016 13:25


Հարցում. ամերիկացիները Քլինթոնին ու Թրամփին անվտանգ չեն համարում

Հարցում. ամերիկացիները Քլինթոնին ու Թրամփին անվտանգ չեն համարում

«New York Times»–ի և «CBS News»–ի համատեղ հարցման արդյունքներով՝ ամերիկացիների մեծ մասն ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատական թեկնածուներ Դոնալդ Թրամփին և Հիլարի Քլինթոնին անվտանգ չի համարում։

«Դոնալդ Թրամփին և Հիլարի Քլինթոնին իբրև նախագահ անվտա՞նգ թե՞ ռիսկային եք համարում երկրի համար» հարցին ավելի քան 67%–ը պատասխանել է՝ Թրամփին ռիսկային թեկնածու է համարում, 51%–ն էլ նման կարծիքի է Հիլարիի մասին։

Հարցվածների կարծիքով Թրամփը նախագահին արժանի խառնվածք ու որակներ չունի։

Այնուհանդերձն, ըստ հարցվածների, նա իր մրցակից Քլինթոնից ավելի լավ է գլուխ հանում տնտեսական խնդիրներից։

ԱՄՆ բնակիչների մեծ մասը նաև Քլինթոնին ու Թրամփին ազնիվ ու վստահության արժանի չի համարում։

Հարցվածների միայն 36%–ն է կարծում, որ Քլինթոնը կարող է փոփոխություններ մտցնել Վաշինգտոնի քաղաքականության մեջ, 48%–ն էլ վստահ է, որ դրանից գլուխ կհանի հենց Թրամփը։

Հարցմանը մասնակցել է 1433 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը