ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ ձեռնարկվելիք միջոցառումների մասին հարցը:
Ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրապետությունում համաճարակի տարածման հավանականությունը ցածր է, սակայն անհրաժեշտ է անել հնարավորը այն բացառելու ուղղությամբ: Որպես կանխարգելիչ միջոցներից մեկը՝ որոշվել է սույն թվականի դեկտեմբերի 21-ից մեկ շաբաթով դադարեցնել բոլոր նախադպրոցական հիմնարկների և ուսումնական հաստատությունների աշխատանքը:
Անվտանգության խորհրդի նիստ ԼՂՀ–ում