Տնտեսական

16.09.2016 11:26


Աղավնաձորցիները գյուղի բոլոր պետական հաստատություններն այսօր փակել են

Աղավնաձորցիները գյուղի բոլոր պետական հաստատություններն այսօր փակել են

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բոլոր պետական հաստատություններն այսօր փակ են: Վաղ առավոտվանից գյուղացիները հավաքվել են և ի նշան բողոքի՝ թույլ չեն տալիս, որ երեխաները հաճախեն դպրոց ու մանկապարտեզ: Նրանք նաև թույլ չեն տվել, որ գյուղապետարանն ու փոստը աշխատի: Գործում է միայն հիվանդանոցը:

Խաղողագործ Սմբատ Ղազարյանը NewsBook-ի հետ զրույցում հայտնեց, որ անժամկետ են փակել գյուղի բոլոր հիմնարկները՝ մինչև «Վեդի Ալկոն» չվճարի նախորդ տարվա մթերած խաղողի գումարները:

Գյուղացիների խոսքով՝ իրենց համբերության բաժակը լցվել է և նման ծայրահեղ քայլերի են դիմում, որպեսզի կառավարությունը վերջապես տեղից շարժվի ու մի բան մտածի, թե ինչպես պետք է մարվեն գյուղացիների՝ անցյալ տարվա խաղողի մթերման գումարները:

Գյուղացիները նաև վստահեցրեցին, որ բոլորը մեկ մարդու նման չեն մասնակցելու առաջիկա ՏԻՄ ընտրություններին. «Տապալելու ենք ընտրությունը, ոնց որ իրենք են տապալում մեր կյանքը»:

Մանրամասները՝ NewsBook–ում։

Այս խորագրի վերջին նյութերը