Աշխարհ

16.09.2016 10:40


«Apple»–ը սկսել է «iPhone 7»–ի վաճառքը

«Apple»–ը սկսել է «iPhone 7»–ի վաճառքը

Եթե նախկինում հերթական նորամուծության թողարկվելուն պես Նյու Յորքի «Apple Store»–ի առաջ հերթերը գոյանում էին դեռ մի քանի օր առաջ, ապա այս անգամ նման բան չի եղել։ Սակայն «iPhone»–ի նկատմամբ հետաքրքրության կորստի մասին խոսելը դեռևս ավելորդ է։

Արդեն հայտնի է, որ նախնական պատվերների շրջանակներում «Apple»–ը վաճառել է «iPhone 7» և «iPhone 7 Plus» բոլոր սմարթֆոնները։ Այս մասին հայտնում է «vestifinance.ru»–ն։

Դրական է արձագանքել նաև ֆոնդային շուկան։ Մեկ շաբաթվա ընթացքում «Apple»–ի բաժնետոմսերն աճել են 10%,–ով և ներկայումս «Apple»–ը 600 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելին արժե՝ 60 միլիարդ դոլար ավելի, քան «Google»–ն է։

«iPhone 7»–ի շնորհանդեսից հետո արձագանքներն այդքան էլ ոգևորիչ չէին, սակայն նոր սմարթֆոնի պահանջարկն ամբողջ աշխարհով կարող է ավելին լինել, քան ակնկալվում էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը