Թրամփը համոզվել է Օբամայի՝ ԱՄՆ քաղաքացիություն ունենալու մեջ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ծնվել է Միացյալ Նահանգներում և ամերիկյան քաղաքացիություն ունի։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը։
«Կարողանալով նախագահ Օբամայի ծննդյան վկայականը ստանալ, որն ուրիշներին չի հաջողվել, պարոն Թրամփը հավատացել է, որ նախագահ Օբաման ծնվել է ԱՄՆ–ում»,–հայտարարել է Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը։
«Washington Post»–ի տեղեկատվությամբ՝ 2008–ի նախընտրական արշավի ժամանակ Օբամայի ծննդավայրի մասին հարցը բարձրացրել էր Հիլարի Քլինթոնը։
Սակայն, Միլլերի խոսքով, «ինչպես միշտ, Հիլարի Քլինթոնը թույլ է գտնվել պատասխան ստանալու համար»։

7or.am