Աշխարհ

16.09.2016 10:00


Մերկել. «ԵՄ գոյատևումը պատերազմի ու խաղաղության հարց է դառնում»

Մերկել. «ԵՄ գոյատևումը պատերազմի ու խաղաղության հարց է դառնում»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ թույլ չտալու, որ իրագործվեն պոպուլիստ քաղգործիչների՝ Եվրամիության ապագայի մասին հայտարարությունները։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը։

«Եվրոպան այնքան էլ լավ դրության մեջ չէ։ Դա ինձ ցավ է պատճառում, բայց ես անում եմ ամեն հնարավորը, որպեսզի վերածնենք այն, որի համար ժամանակին մեր հանրությունը միավորվել է»,– Պոտսդամի մամլո ասուլիսում նշել է Մերկելը։

Կանցլերը հավելել է՝ ԵՄ գոյատևումը պատերազմի ու խաղաղության հարց է դառնում։ Նա զգուշացրել է ազգայնականության, էգոիզմի և արմատականության միտումների մասին, որոնք խոչընդոտում կամ նույնիսկ տորպեդահարում են եվրոպական միասնությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը