Հաշվի առնելով աշխարհում միգրանտների թվի աճը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2000թ. դեկտեմբերի 4-ին դեկտեմբերի 18-ը միգրանտների միջազգային օր է հռչակել։ 1990թ. այդ օրը Ասամբլեան աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության միջազգային համաձայնագիր է ընդունել։
Անդամ պետություններին, ինչպես նաև միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկվել է միգրանտների օրը նշել մարդու իրավունքների և միգրանտների հիմնական ազատությունների մասին տեղեկություն տարածելով, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովելու փորձի փոխանակումով։
Այսօր միգրանտների միջազգային օրն է