Լրահոս

10.02.2011 16:11


Ըստ Ինգուշեթիայի նախագահի՝ «Դոմոդեդովոյի» պայթյունի հետ Ումարովն է կապված

Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է, թե վստահ է՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունին խառն է նաև Դոկու Ումարովը։

«Ես չեմ կասկածում, թե ով է կանգնած դրա ետևում։ Ես առաջին օրվանից դրա մասին ասել եմ, դա ամբողջությամբ նրանց ձեռագիրն ու հետքն է»,-գործակալությանն ասել է Եվկուրովը։

Հետաքննությունն առայժմ հայտարարում է, թե օդանավակայանի դեպքին Ումարովի մասնակցությունը ստուգվում է։

Այս խորագրի վերջին նյութերը