Աշխարհ

15.09.2016 20:13


Հետազոտություն, որը ցույց է տալիս, թե ինչ կարող է պատահել քնի խանգարման ընթացքում (լուսանկար)

Հետազոտություն, որը ցույց է տալիս, թե ինչ կարող է պատահել քնի խանգարման ընթացքում (լուսանկար)

Գաղտնիք չէ, որ ամուր քունը լավ առողջության գրավականն է։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ 8–ժամյա քունը կարելի է համարել օգտակար, սակայն ոմանք էլ պնդում են, որ գիշերային հանգստի համար 6 ժամն էլ է բավարար։

«AdMe.ru» կայքը ներկայացրել է փորձարկման արդյունքներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ կարող է լինել մարդու հետ, ով բավականաչափ չի քնում։

46–ամյա Սառա Չալմերսը Մեծ Բրիտանիայի բնակչուհի է, ով մասնակցել է «Քնի կորուստ» հետազոտությանը։ Փորձարկման սկզբում գիտնականները վերլուծել են կնոջ մաշկը՝ դեմքի սքանավորման օգնությամբ։ Հետազոտության վերջում կնոջ դեմքի ծակոտիները մեծացել էին 2 անգամ, իսկ մաշկը՝ կարմրել։

Հետազոտության առաջին փուլում Սառան օրվա մեջ քնել էր 4 ժամ (գիշերվա ժամը 2–6–ը)։ Նրա խոսքերով՝ 4–ժամյա հանգստից հետո նա հոգնածություն չի զգացել, սակայն հանգստացած էլ չի եղել։

Փորձության 2–րդ փուլի ընթացքում 1 շաբաթում Սառան օրվա մեջ քնել էր 5,5-6 ժամ։ Շաբաթվա կեսին կինը խոստովանել է, որ սկսել է շատ հոգնել և ավելի շատ քաղցր օգտագործել։

Վերջին փուլը եղել է նորմալ քնի ռեժիմի վերականգնումը։ Սառան օրվա ընթացքում քնել է առնվազն 8 ժամ, և արդյունքը չի ստիպել երկար սպասել։ Արդեն մեկ շաբաթից հետո մաշկի հետ կապված խնդիրներն անհետացել էին, և կինն ավելի հանգիստ էր դարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը