Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն առցանց կհեռարձակի սիրիական Հալեպում տիրող իրադրությունը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հակամարտող կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման թափանցիկությունն ապահովելու նպատակով 2016–ի սեպտեմբերի 15–ից ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում առցանց հեռարձակում կիրականացվի Հալեպից»,–հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ հեռարձակումը կիրականացվի ինչպես ցամաքային տեսախցիկներով (Էլ Հալիդիա և Թել Ջոբեքժա շրջաններից), այնպես էլ անօդաչուներով (Հալեպի արևելյան շրջաններից)։
Հիշեցնենք՝ Սիրիայում ՌԴ և ԱՄՆ պայմանավորվածությունից հետո հրադադարի ռեժիմ է հաստատվել սեպտեմբերի 12–ից։
ՌԴ ՊՆ–ն առցանց կհեռարձակի Հալեպում տիրող իրադրությունը

7or.am