Տնտեսական

15.09.2016 12:18


Նաիրիտցիները բողոքի ցույց են անցկացրել Կառավարության շենքի դիմաց

Նաիրիտցիները բողոքի ցույց են անցկացրել Կառավարության շենքի դիմաց

ՀՀ կառավարության այսօրվա նիստին զուգահեռ՝ գործադրի շենքի դիմաց կրկին բողոքի ցույց են իրականացրել նաիրիտցիները։ Նրանք հերթական անգամ պահանջել են վերագործարկել «Նաիրիտը»։

Նշենք, որ Կառավարության այս նիստն առաջին անգամ վարում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա հայտարարել էր, որ «Նաիրիտի» հարցում պետք է զերծ մնալ իլյուզիաներից։

Ես գործարքի հիմնական դրույթների հետ ծանոթ չեմ, բայց ինձ շատ է անհանգստացնում, երբ պոտենցիալ ներդրողները գալիս և «Նաիրիտի» մասին խոսում են՝ չունենալով հեռանկարային 10-15 տարվա վերաբերյալ էներգակիրների որևիցե կանխատեսում: Մենք մի օր պետք է իլյուզիաներից հրաժարվենք և նստենք թուղթ ու գրիչով խոսենք: Մենք 3-րդ թե 4-րդ փորձն ենք արել: Դա թե՛ բյուջեի, թե՛ այլ ճյուղերի վրա բավականին մեծ թիվ է նստում: Հետագա փորձը՝ փողը դնել մի բանի մեջ, որը, միգուցե, ապագա չունի, չափից դուրս ռիսկային է: Բայց եթե լինեն տրամաբանական բիզնես առաջարկներ, այդ մարդիկ բոլոր ռիսկերը հաշվարկեն... ես չեմ հիշում մի ներդրող «Նաիրիտի» վերաբերյալ, որը մեր ՀՀ-ից թուղթ է ուզել, թե գազի գինն ինչ է լինելու: Եթե այդ բիզնեսի մեջ մտնում ես, պարզ է՝ մտավախություն կա: Կամայական առաջարկին մեկ-մեկ հասարակությունը վերաբերվում է որպես մի կախարդական փայտի, որ հեսա մեկը կգա, ինչ-որ բան կանի,–ասել էր Կարեն Կարապետյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը