Տնտեսական

15.09.2016 11:48


Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները

Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները

Այսօր՝ սեպտեմբերի 15–ին, Կառավարության նիստի հենց սկզբում, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, ինչպես նաև մի քանի հանձնարարականներ տվել։

Խոսելով կոռուպցիայի դեմ մղվող պայքարի մասին՝ վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ տարվում են կոորդինացվող աշխատանքներ, ստեղծվում են հատուկ հանձնաժողովներ։

Բացի այդ, նա ՊԵԿ-ին հանձնարարություններ է տվել բիզնեսների ստուգումների վերաբերյալ։

«Հարկային ստուգումներ պետք է իրականացնել միայն ռիսկային համարվող հաստատություններում և մանր ու միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքում»,– նշել է նա՝ հավելելով, որ հարկերի հավաքագրումը պետք է կատարվի բիզնեսի համար առանց խոչընդոտներ ստեղծելու։

Այնուհետև վարչապետը ՀԾԿՀ–ին, Էներգետիկայի նախարարությանը, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել է համատեղ ուժերով միջոցներ ձեռնարկել՝ էլեկտրաէներգիայի և գազի սակագնային քաղաքականությունը վերանայելու նպատակով, ինչպես նաև առանձին սակագին ապահովել սոցիալապես անապահով խավերի և բիզնես որոշ ճյուղերի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը