Աշխարհ

15.09.2016 11:00


Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. «Հակառուսական պատժամիջոցների պահպանումը կարևոր խնդիր է»

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. «Հակառուսական պատժամիջոցների պահպանումը կարևոր խնդիր է»

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պահպանումը Մեծ Բրիտանիայի համար կարևոր խնդիր է՝ չնայած նրան, որ վերջինս դուրս է եկել Եվրամիության կազմից։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն իր ուկրաինացի գործընկեր Պավել Կլիմկինի հետ հանդիպումից հետո։

«Համատեղ ներքին և անվտանգության քաղաքականությունների մեջ մենք շարունակում ենք մնալ գլխավոր խաղացողը, ինչպես և միշտ ասել ենք։ Խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ Մեծ Բրիտանիան ներգրավված չլինի պատժամիջոցների վերաբերյալ բանակցություններում»,–մեջբերում է Ջոնսոնի խոսքերը ТАСС–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը