Աշխարհ

14.09.2016 15:10


Յունքեր. «Ժամանակն է, որ Եվրամիությունը ռազմական դաշինք ստեղծի»

Յունքեր. «Ժամանակն է, որ Եվրամիությունը ռազմական դաշինք ստեղծի»

Հասել է Եվրամիության անդամ երկրների պաշտպանական հնարավորությունները միատեղելու ժամանակը։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ Սթրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը։

Նրա խոսքով՝ Լիսաբոնյան համաձայնագիրը ԵՄ անդամներին թույլ է տալիս ցանկանալու դեպքում համատեղել իրենց պաշտպանական հնարավորությունները։

«Կարծում եմ՝ եկել է այդ հնարավորությունից օգտվելու ժամանակը»,–ասել է Յունքերը՝ հավելելով, որ ԵՄ երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ոչ բավարար մակարդակը Եվրոպային 20–100 մլն եվրո է արժենում։

Քաղաքական գործիչը նաև նշել է քաղաքացիական և ռազմական գործողությունները ղեկավարող միացյալ շտաբ ստեղծելու մասին։ Ըստ Յունքերի՝ ԵՄ–ն այլևս չի կարող կախված լինել մեկ գերտերությունից և առանձին երկրների ռազմական հնարավորություններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը