Աշխարհ

14.09.2016 21:29


Աշխարհը՝ «ոչ մեր աչքերով» (ֆոտոշարք)

Աշխարհը՝ «ոչ մեր աչքերով» (ֆոտոշարք)

Մարդկանց ընկալումներում աշխարհը տարբեր է։ Անգամ միևնույն նկարը տարբեր մարդիկ տարբեր ձևով են տեսնում։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ընկալում մեզ շրջապատող աշխարհը կենդանիները։ Ինչպե՞ս են տեսնում շնիկները, ի՞նչ ընդհանրություններ ունեն արծիվներն ու մեղուները։ Այս ամենը հասկանալու համար կարելի է նայել «moya-planeta.ru»–ի ներկայացրած լուսանկարներն ու տեսնել մեր աշխարհը ոչ մեր աչքերով։

Գիտնականներին թվում էր՝ շները սև ու սպիտակ են տեսնում, սակայն այդպես չէ։ Նրանք ճանաչում են գույները, սակայն խառնում են կարմիրը կանաչի հետ։

Կատուների տեսողությունը գունավոր է. նրանք տեսնում են ավելի քիչ գույն, քան մարդիկ, սակայն ավելի շատ, քան շները։

Մեղուների տեսողությունը նույնպես գունավոր է, սակայն կարմիր գույնը նրանք չեն ճանաչում։

Արծիվները ավելի շատ երանգներ են տեսնում, քան մարդիկ։ Արծվի տեսողությունը կատարելագործվում է տարիքի հետ միասին։

Օձերն ունեն 2 զույգ աչքեր։ Առաջինը պատասխանատու է գունային ընկալման համար, իսկ երկրորդ զույգն ընկալում է ինֆրակարմիր ճառագայթները։

Ձիերի աշխարհը սև ու սպիտակ է՝ լի այդ համադրության զանազան երանգներով։

Որոշ շնաձկներ կարողանում են տարբերել գույները, բայց մեծամասնությունը՝ ոչ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը