Ավագանու թեկնածու. «Երիտասարդը կառավարում է շատ ավելի մեծ ոգևորությամբ»
Հարցազրույց Արմավիրի մարզի Փշատավան գյուղում ավագանու թեկնածու առաջադրված Լիլիթ Գրիգորյանի հետ
–Ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն այդքան երիտասարդ տարիքում։
–Երիտասարդությունը գլխավոր պատճառն է, որը թույլ է տալիս ինձ մտածել քաղաքականության մասին։ Ինքս երիտասարդ՝ տեսնում եմ, թե որքան անհետաքրքիր է իմ հասակակիցների կյանքը թե՛ մեր, թե՛ այլ գյուղերում։ Փորձել եմ հասարակական ակտիվությամբ որոշակի խնդիրներ առաջ քաշել, նախաձեռնություններ իրականացնել։ Քաղաքականությունն ինձ թույլ կտա քայլերս ավելի հստակ իրականացնել։ Այն, ինչ հասարակական ակտիվությամբ եմ անում, դարձնել օրակարգային քննարկման հարցեր։
–Երիտասարդների համար ի՞նչ հեռանկարներ եք տեսնում քաղաքական դաշտում։
–Հեռանկարները շատ են։ Ինչո՞ւ մասնագիտություն ստացած երիտասարդը հնարավորություն չունենա աշխատել համայնքում, ակտիվ լինել, համախմբել հասակակիցներին և ոչ միայն։ Երիտասարդը կառավարում է շատ ավելի մեծ ոգևորությամբ, իսկ արդյունքն, ինչ խոսք, առավել բարձր է լինում։
–Քաղաքական դաշտում երիտասարդ լինելը ձեզ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում։
–Երիտասարդ լինելը դեռևս միայն օգնում է։ Հուսամ՝ այս դեպքում էլ վստահության քվեն կլինի և՛ որպես անհատին, և՛ որպես երիտասարդ։
–Ինչպե՞ս է ընթանում նախընտրական քարոզարշավը, ի՞նչ խնդիրների և խոչընդոտների եք հանդիպել այդ ընթացքում։
–Քարոզարշավը գյուղերում չկայացած մշակույթ է։ Այստեղ գործում է ընկերների օգնությամբ «տնից տուն գնալ, խնդրել, որ քվեարկեն» հասկացությունը։ Թե ինչ են խոստանում, դա անհատական է։ Ես ասում եմ՝ ընտրեք նրան, ում հարմար եք գտնում։ Մեզ մոտ չկա քարոզարշավ, հետևաբար չկա նաև խոչընդոտ։

Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը