Աշխարհ

14.09.2016 13:35


Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երեք հանդիպումները

Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երեք հանդիպումները

Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երեք հանդիպումները:

«The Times»–ի փոխանցմամբ՝ վերջերս կայացած մանչեսթերյան դերբիի ժամանակ Մխիթարյանը կրկին վնասել է ձախ ոտքի նույն մկանը:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել Չեխիայի ընտրանու հետ խաղում, սակայն հասցրել էր ապաքինվել՝ մասնակցելով դերբիին:

Սակայն պարբերականը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում հայ ֆուտբոլիստի վնասվածքը զգացնել է տվել:

Նշվում է, որ վերականգնման համար կպահանջվի ևս 10 օր: Այդ ընթացքում, փաստորեն, Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի, Անգլիայի առաջնության և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության մեկական հանդիպում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը