Աշխարհ

14.09.2016 12:20


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կաթոլիկ եկեղեցու գործը չէ»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կաթոլիկ եկեղեցու գործը չէ»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կաթոլիկ եկեղեցու գործը չէ։ Այն պետք է լուծեն քաղաքական գործիչները։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆակետեն։

«haqqin.az»–ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Հռոմի պապը հավատարիմ է աշխարհում հակամարտությունների լուծման խաղաղ միջոցներին։

«Հռոմի պապը կարծում է, որ պատերազմը կարող է բռնության նոր ալիք առաջ բերել»,– ասել է Ֆակետեն և կարևորել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար դիվանագիտական միջոցներ փնտրելու անհրաժեշտությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը