Նյու Յորքի դատախազությունը հետաքննություն է սկսել Դոնալդ Թրամփի հիմնադրամի դեմ
Նյու Յորքի դատախազությունը սկսել է հետաքննություն վարել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամի դեմ։ Այս մասին, «Politico»–ի փոխանցմամբ, հայտարարել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը։
Հետաքննության նպատակն է համոզվել, որ հիմնադրամը («Donald J. Trump Foundation») բարեգործության ոլորտում հետևում է քաղաքային օրենքներին։
Գործին ծանոթ աղբյուրն ընդգծել է տեղի ԶԼՄ–ին, որ հետաքննություն է սկսվել հիմնադրամի կասկածելի գործարքների հարցով, որոնց մասին վերջերս է հայտնի դարձել։

7or.am