Աշխարհ

13.09.2016 16:10


Գերմանական «Der Spiegel»-ի՝ Թուրքիային քննադատող հատուկ համարը (լուսանկար)

Գերմանական «Der Spiegel»-ի՝ Թուրքիային քննադատող հատուկ համարը (լուսանկար)

Գերմանական «Der Spiegel» ամսագիրը Թուրքիային նվիրված հատուկ համար է հրատարակել: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «memurlar.net»–ին հղումով։ Նշվում է, որ հայտնի ամսագրի նոր համարի բովանդակությունը հակաթուրքական բնույթ ունի:

Ամսագրի շապկին տեղ են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը և Թուրքիայի դրոշը: Իսկ առաջին պլանում մզկիթի պատկեր է, որի աշտարակները (մինարեթ) պատկերված են թռիչքի պատրաստվող հրթիռների տեսքով և, ըստ թուրքական կայքի, խորհրդանշում են «իսլամականության վերելքը»: Շապկին տեղ է գտել նաև Թուրքիային վերաբերող «Երկիր, որը կորցնում է ազատությունը» բնութագիրը:

Ամսագրի շապկին զետեղված վերնագրերի համաձայն՝ «Der Spiegel»-ի նոր համարում անդրադարձ է կատարվում 3 հիմնական թեմայի: Դրանք են՝ «Բռնապետ. Էրդողանի քաղաքականությունը հեղաշրջումից հետո», «Քրդեր. պայքար սեփական երկրի համար», «Ինտեգրացիա. Գերմանիայի թուրքերի վախը»:

Իսկ գերմանական «Die Welt» թերթն անդրադարձել է պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանությանը: Թերթն այս ոճրագործությունը կապել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը