Չինաստանից տարեց զույգը արդեն 50 տարուց ավելի է` ապրում է քարանձավում (լուսանկարներ)
Չինական Սիչուան նահանգից ամուսնական զույգը 54 տարի է, ինչ ապրում է քարանձավում և հրաժարվում է տեղափոխվել այնտեղից՝ չնայած իշխանությունների համոզումներին։ Այս մասին հաղորդում է «Жэньминь жибао»–ն։
81–ամյա Լյան Ցզիֆուն և նրա կինը՝ 77–ամյա Լի Սուինը, 54 տարի առաջ բնակություն են հաստատել քարանձավում, քանի որ նրանք գումարային միջոցներ չեն ունեցել սեփական տան համար։ Տարիների ընթացքում ամուսնական զույգը քարանձավում կերտել է իր կենցաղը, կառուցել մի քանի ննջասենյակներ, խոհանոց, հյուրասենյակ։
Ինչպես հայտնում է թերթը, քարանձավում ապրելու ընթացքում զույգը 4 երեխա է ունեցել։ Չինաստանի կառավարությունը փորձել է նրանց տուն առաջարկել, սակայն ընտանիքը չի պատրաստվում լքել քարանձավը։

7or.am