Աշխարհ

13.09.2016 14:45


12-ամյա տղան «առևանգել է» հոր մեքենան տատիկին այցելելու համար

12-ամյա տղան «առևանգել է» հոր մեքենան տատիկին այցելելու համար

Գերմանիայում 12-ամյա տղան ավելի քան 200 կմ է անցել հոր մեքենայով տատիկին ու պապիկին այցելելու համար։ «The Local»–ի փոխանցմամբ՝ երեխան բավական զգույշ է վարել՝ պահպանելով բոլոր կանոնները և չգրավելով ոստիկանության ուշադրությունը։

Նշվում է, որ տղան վաղուց էր խնդրում ծնողներին իրեն տատիկի ու պապիկի տուն տանել, սակայն այցը միշտ հետաձգվում էր։ Մի օր էլ անչափահասը որոշել է ինքը նստել ռույլի դիմաց և Սաքսոնիայից Բավարիա է հասել։ Նրան ուղեկցել է 13-ամյա ընկերը։

Տղաներին չգտնելով՝ նրանց ծնողները դիմել են ոստիկանություն, սակայն կարճ ժամանակ անց զանգահարել է դեռահասն ու հայտնել, որ հյուրընկալվել է տատիկին։

Բավարիայի ոստիկանությունից նշել են, որ միայն երջանիկ պատահականությամբ երեխաները վթարի չեն ենթարկվել, և հավելել, որ տղան վարելու բնատուր շնորհ ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը