Լրահոս

13.09.2016 14:22


ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Կարախանբեյլի բնակավայրի ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի Կարախանբեյլի բնակավայրի ուղղությամբ

Սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի արևելյան ուղղությամբ:

ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան /Մոլդովա/ ու Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Այս խորագրի վերջին նյութերը