Աշխարհ

13.09.2016 13:20


Ռուս զինվորը չի կռվի Աֆղանստանում. ՌԴ ԱԳՆ

Ռուս զինվորը չի կռվի Աֆղանստանում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի նախագահի՝ Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ ռուս զինվորականներն Աֆղանստանում չեն կռվի ահաբեկիչների դեմ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Պարզ է մի բան՝ ռուս զինվորը չի կռվի Աֆղանստանում։ Այնտեղ իրենց զինվորներն էլ են բավական. արտասահմանյան զորքերի ներկայության անհրաժեշտություն չկա»,– ասել է նա։

Քաբուլովը հավելել է, որ ԱՄՆ–ը քաղաքական պատասխանատվություն է կրում Աֆղանստանում տիրող իրավիճակի առնչությամբ, որը ներկա դրությամբ դեգրադացնում է։

«Նրանք կրճատել են իրենց ներկայությունը, չեն լուծել ոչ մի խնդիր և ստեղծել են նորերը։ Նրանք քաղաքական ու բարոյական պատասխանատվություն են կրում Աֆղանստանում ներկայումս տեղի ունեցողի համար»,–նկատել է դիվանագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը