Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել հեռացնել Հունգարիային ԵՄ–ից
Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասսելբորնը կոչ է արել հեռացնել Հունգարիային ԵՄ–ից այդ երկրի քաղաքականության՝ դաշինքի արժեքներին չհամապատասխանելու պատճառով։ Այս մասին նախարարն ասել է «Die Welt»–ի հետ զրույցում։
«Մենք չենք կարող համաձայնել այն բանին, որ ԵՄ հիմնարար արժեքները զանգվածային կերպով փլուզվեն»,–հայտարարել է Ասսելբորնը։
Նրան, մասնավորապես, վրդովեցրել է այն, որ Հունգարիան ցանկապատում է իր սահմանները՝ ներգաղթյալների մուտքը կանխելու նպատակով, սպառնում մամուլի ազատությանն ու դատավարության անկախությանը։
«Երկրի իշխանությունները հեռու չեն այն բանից, որ փախստականների վրա կրակելու հրաման արձակեն»,–կարծում է ԱԳՆ ղեկավարը։
Ասսելբորնի կարծիքով այդ երկրի՝ ԵՄ–ից «ժամանակավոր կամ վերջնական հեռացումը» ԵՄ արժեքներն ու միասնությունը պահպանելու միակ հնարավորությունն է։
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Հունգարիան պետական ծառայության է ընդունում «ներգաղթյալների որսորդների»։

7or.am