Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է վերացնել ԿԺԴՀ–ի ռեժիմը
Հարավային Կորեան սպառնացել է վերացնել Հյուսիսային Կորեայի կոմունիստական ռեժիմը, եթե վերջինս հրթիռ բաց թողնի միջուկային մարտագլխիկով։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Փաք Քըն Հեն նախարարների կաբինետի նիստում։ Փոխանցում է «Renhap» գործակալությունը։
Բացի այդ, Փաք Քըն Հեն հայտարարել է երկրի տարածքում ամերիկյան THAAD հակահրթիռային համալիրի տեղակայման անհրաժեշտության մասին։
Այդուհանդերձ, նշվում է, որ հարավկորեական ընդդիմությունը կասկածանքով է մոտենում այդ քայլի անհրաժեշտությանը։ Վերջինիս ներկայացուցիչների կարծիքով համալիրների տեղակայումը կարող է հանգեցնել Պեկինի և Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածության։

7or.am