Աշխարհ

13.09.2016 09:50


Պակիստանում տոնական աղոթքի ժամանակ պայթյուն է որոտացել

Պակիստանում տոնական աղոթքի ժամանակ պայթյուն է որոտացել

Պակիստանի Շիքարպուր քաղաքում տոնական աղոթքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է տուժել, այդ թվում՝ 2 ոստիկան։ Այս մասին հայտնում է «Dawn»–ը։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումն իրականացրել է 4 ահաբեկիչ։ Նրանցից մեկն իրեն ամբոխի մեջ է պայթեցրել, որի հետևանքով 10 մարդ վնասվածքներ է ստացել։ Երկրորդ ահաբեկիչը փախել է պայթյունի վայրից։

Մյուս երկուսին չի հաջողվել գրոհ իրականացնել շիաների սգո միջոցառումների վայրում, քանի որ ոստիկանությունը հասցրել է կանգնեցնել նրանց մուտքի մոտ՝ կասկածելի համարելով։ Նրանք նույնպես փորձել են թաքնվել, սակայն մեկին ձերբակալել են, իսկ մյուսը սպանվել է թաքնվելու փորձի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը