«Ոչ մի դեպքում չէի ասի, որ մեզ համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը»
Ոչ մի դեպքում չէի ասի, որ մեզ համար Ադրբեջանն ավելի կարեւոր է, քան Հայաստանը։ Այսօր Երևանում բացված «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով կոնֆերանսի մեկնարկից առաջ նման միտք է հայտնել Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։
«Ադրբեջանն ու Հայաստանը մեր հարևաններն են։ Մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ։ Եվ քաղաքական պլանում ոչ մի խնդիր չկա։ Սակայն, ցավոք, Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններն այդքան զարգացած չեն, որքան քաղաքականը։ Այնպես որ, ես շատ մեծ պոտենցիալ եմ տեսնում հայ–վրացական տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,– նշել է Փանջիկիձեն։
Ըստ նրա՝ Եվրամիության հետ Վրաստանի ասոցացումը կնպաստի նաև Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։

7or.am