Տնտեսական

12.09.2016 14:57


Բանկերի կողմից գնվել է 67,014,041 ԱՄՆ դոլար

Բանկերի կողմից գնվել է 67,014,041 ԱՄՆ դոլար
Սեպտեմբերի 5-9-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 67,014,041 ԱՄՆ դոլար 473.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 79,153,257 ԱՄՆ դոլար 475.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 474.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,861,350 եվրո 529.35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,847,696 եվրո 533.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,108,367,323 ՌԴ ռուբլի 7,30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 471,739,014 ՌԴ ռուբլի 7,39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 49.6 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը