Աշխարհ

12.09.2016 13:40


Կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան (տեսանյութ, ֆոտոշարք)

Կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան (տեսանյութ, ֆոտոշարք)

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Այս մասին հայտնում է «ET Canada»-ի «Facebook»-ի էջը:

Ֆիլմը նկարահանվել է «Survival Pictures» ընկերության կողմից, ռեժիսորը Թերի Ջորջն է:

Պրեմիերային ներկա են եղել հոլիվուդյան տարբեր աստղեր, իսկ ֆիլմի գլխավոր դերակատարներից Օսկար Այզեքը անմոռուկ է կրել իր պիջակին։

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Կոնստանդնուպոլսում (Ստամբուլ), որտեղ, որպես ուսանող բժիշկ, ժամանում է Օսկար Այքեզի մարմնավորած Միքայել Պողոսյանը: Միևնույն ժամանակ, Թուրքիա է ժամանում նաև ֆոտոլրագրող Քրիս Մայերսը, ում մարմնավորում է Քրիստիան Բեյլը: Այնտեղ նա սիրահարվում է հայ նկարչուհի Անային (Շառլոթ Լը Բոն):

Սիրավեպը ծնվում է այն ժամանակ, երբ Թուրքիայում բռնություններ են սկսվում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը