Աշխարհ

12.09.2016 18:18


Աշխարհի ամենաբարձր կախովի կամուրջը (Ֆոտոշարք)

Աշխարհի ամենաբարձր կախովի կամուրջը (Ֆոտոշարք)

Չինաստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Գույչժոու նահանգում ավարտվել է «Բեյփանցզյան» կախովի կամրջի շինարարությունը, որը, չինական կողմի հաստատմամբ, համարվում է աշխարհի ամենաբարձր կամուրջը։ Այս մասին հայտնում է «TJ journal»-ը:

Կամուրջը տեղակայված է 570 մ բարձրության վրա, իսկ երկարությունը կազմում է 1341 մ: Շինարարությունը սկսվել էր 2013թ. և մոտավորապես կազմել է 150 միլիոն ԱՄՆ դոլար:

Ենթադրվում է, որ կամուրջը դառնալու է մայրուղու մի հատված, որը միացնելու է Հանչժոու և Ժույլի քաղաքները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը