Աշխարհ

12.09.2016 10:55


Թրամփն արգելել է իր շտաբին բացասական մեկնաբանել Քլինթոնի առողջական վիճակը

Թրամփն արգելել է իր շտաբին բացասական մեկնաբանել Քլինթոնի առողջական վիճակը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացնելու սպառնալիքով արգելել է իր օգնականներին բացասական մեկնաբանել իր մրցակից, դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի վատթարացումը։ Այս մասին հայտնում է CNN–ը։

Հստակեցվում է, որ միլիարդատիրոջ ներկայացուցիչները մտադիր են հրապարակային կերպով «արագ ապաքինում» մաղթել Քլինթոնին և հարգալից վերաբերմունք դրսևորել կատարվածի առնչությամբ։

Ինքը Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Քլինթոնի հիվանդությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քլինթոնը չեղյալ է հայտարարել իր այցը Կալիֆոռնիա թոքաբորբի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը