Աշխարհ

12.09.2016 10:45


Բուշի օգնականները Պուտինին ԱՄՆ-ի «լավագույն դաշնակիցն» են անվանել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո

Բուշի օգնականները Պուտինին ԱՄՆ-ի «լավագույն դաշնակիցն» են անվանել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո

Ջորջ Բուշ կրտսերի անձնակազմի նախկին աշխատակիցները բարձր են գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Այս մասին հայտնում է «Politico»-ն:

Պարբերականին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին պետքարտուղար Արի Ֆլեյշերը հայտարարել է, որ այդ օրը Պուտինն իրեն «ֆանտաստիկ» է դրսևորել:

«2001թ. մեկ այլ Վլադիմիր Պուտին էր: Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ–ն է՛լ ավելի լավ դաշնակից չէր կարող ունենալ, քան Ռուսաստանն ու Պուտինն են»,- նշել է նա:

Բուշի ևս մեկ օգնական, Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Էնդի Քարդը պատմել է Ջորջ Բուշ կրտսերի թռիչքի մասին Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքից Լուիզիանայի Բարքսդեյլ ավիաբազա անմիջապես ողբերգությունից հետո:

«Առաջիններից մեկը, ում մասին մտածել է նախագահը թռիչքի ժամանակ, եղել է Վլադիմիր Պուտինը»,- ընդգծել է Քարդը:

Ավելի վաղ ԱՄՆ-ում հարգել էին 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը