Աշխարհ

10.09.2016 14:00


ԱՄՆ կառավարությունից խնդրել են չօգտագործել «Galaxy Note 7»

ԱՄՆ կառավարությունից խնդրել են չօգտագործել «Galaxy Note 7»

ԱՄՆ կառավարության՝ Սպառողական ապրանքների անվտանգության հարցով հանձնաժողովը խնդրել է սպառողներին չօգտագործել «Samsung Galaxy Note 7» սմարթֆոնները, քանի որ դրանք ենթակա են անսպասելի բռնկման։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Նշվում է, որ սմարթֆոնների բռնկվելու դեպքեր են արձանագրվել մարտկոցը լիցքավորելիս։ Գերատեսչությունն աշխատում է պաշտոնապես նշված արտադրանքը հետ կանչելու ուղղությամբ։

«Galaxy Note 7»–ն արգելել է նաև ԱՄՆ Քաղավիացիայի վարչությունը, որը խնդրել էր ուղևորներին չլիցքավորել սմարթֆոնն ինքնաթիռում, ինչպես նաև չունենալ այն ուղեբեռում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը