«Պատերազմ, կործանում և մահ». Թրամփը՝ Քլինթոնի քաղաքականության մասին.
ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկի՝ Դոնալդ Թրամփի կարծիքով Հիլարի Քլինթոնի վարած արտաքին քաղաքականությունն նրա՝ պետքարտուղար լինելու տարիներին, հանգեցրել է միայն միայն պատերազմի, կործանման և մահվան։ Այս մասին նա հայտարարել է բարոյական և կրոնական արժեքների պահպանմանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում։
«Вести ФМ» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ընտրություններին հաղթելու դեպքում Թրամփը խոստացել է պաշտպանել քրիստոնյաներին և նրանց արժեքները։ ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգծել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համակարգված ոչնչացնում է քրիստոնյաներին, ինչի վերջը պետք է տալ։ Քաղաքական գործիչը հերթական անգամ հիշեցրել է, որ պատրաստ է համագործակցել ՌԴ–ի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարելու հարցում։

7or.am