Աշխարհ

10.09.2016 10:20


Քերրի. «ՌԴ–ն ու ԱՄՆ–ը Սիրիայում լիակատար հրադադարի մասին են պայմանավորվել»

Քերրի. «ՌԴ–ն ու ԱՄՆ–ը Սիրիայում լիակատար հրադադարի մասին են պայմանավորվել»

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հայտարարել են Սիրիայում բռնության կրճատման և խաղաղ բանակցությունների վերսկսման իրենց ծրագրի մասին: Այն ներառում է նաև սիրիական ԶՈւ կողմից ռազմական գործողությունների դադարեցում: Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ ամփոփելով ավելի քան 14 ժամ տևած բանակցությունները։

«Այսօր ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հայտարարում են մի ծրագրի մասին, որը, հուսով ենք, թույլ կտա կրճատել բռնությունը, տառապանքները և կվերականգնի Սիրիայում խաղաղ բանակցությունների ու խաղաղ կարգավորման գործընթացը: Մենք հույս ունենք, որ եթե ծրագիրն ամբողջությամբ կատարվի, ապա այն շրջադարձային կդառնա»,- ասել է Քերրին:

Պետքարտուղարի խոսքով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից օդային հարձակումները պետք է դադարեցվեն, որպեսզի կասեցվի բռնության տարածումը: Բացի այդ, Սիրիայի ռազմական ուժերը պետք է դադարեցնեն բոլոր գործողությունները, քանի որ «անհասկանալի» ռմբակոծությունը բերում է երկրի քաղաքացիական բնակչության տառապանքների:

Նշվում է, որ ծրագիրը ներառում է լիակատար հրադադար, այդ թվում՝ ավիահարվածների դադարեցում։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հակամարտող կողմերին կոչ են արել պարտավորվել դադարեցնել կրակը՝ սկսած սեպտեմբերի 12–ից։ Քերրին նշել է՝ եթե այդ պայմանները կատարվեն, ՌԴ–ն ու ԱՄՆ–ը կշարունակեն ահաբեկիչների դիրքերին հարվածներ հասցնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը