Լրահոս

17.12.2009 16:52


ՍԴՀԿ–ն շարունակելու է համագործակցել ՀԱԿ–ի հետ

-Համահնչակյան համագումարում, որը եղել է 1,5 ամիս առաջ, ընդունվել է բանաձև, որտեղ  ֆիքսված է ՀԱԿ-ի հետ համագործակցության այն մակարդակը, որը գոյություն ունի, և որևէ կերպ վերանայվելու դեպքում պետք է ի պաշտոնե հայտարարություն արվեր։ Իչպես գիտեք, ո՛չ ՀԱԿ-ի կողմից, ո՛չ մեր կողմից նման հայտարարություն չի արվել։ Այդպիսի ցանկություն չկա, որովհետև ուղենիշը՝ հիմնարար փաստաթուղթը, որը բանաձևն է համահնչակյան համաժողովի, փոփոխված չէ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՍԴՀԿ-ՀԱԿ համագործակցության շարունակականության մասին՝ ասել է ՍԴՀԿ վարչության անդամ Վարդան Խաչատրյանը։

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը չհամաձայնվի համագործակցել նոր ատենապետով ՍԴՀԿ-ի հետ, նա պատասխանել է, որ դա պետք է Լևոն Տեր-Պետրոսյանին հարցնել։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը